copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:07 01-09-2023

Քաղաքացին ոտքով հարվածել է պարեկներից մեկին, կծել մեկ այլ պարեկի, պատռել վաշտի հրամանատարի շապիկը. ՔԿ

Քննություն է կատարվում համակողմանիորեն պարզելու քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում կատարված առերևույթ խուլիգանության, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը բռնությամբ խոչընդոտելու, քաղաքացուն դանակով սպառնալու, ինչպես նաև ոստիկանների կողմից առերևույթ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը, բռնությամբ զուգորդված, չարաշահելու հանգամանքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Ոստիկանության պարեկային ծառայողից օգոստոսի 30-ին ստացված զեկուցագրի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 1-ին մասի և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը, ժամը 01:40-ի սահմաններում, ծառայություն իրականացնող ոստիկանները, սառը զենք կրելու և այլ անձանց կյանքին և առողջությանը անմիջական սպառնալիք հասցնելու հիմնավոր ծագած կասկածանքով ձերբակալել և Երևան քաղաքի Թամանցիների փողոցից ոստիկանության բաժին են տեղափոխել մի տղամարդու, ով ոստիկանության բաժնի դիմաց, մեքենան կայանելուց հետո, չի ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին:

Ներս մտնելով ոստիկանության բաժին՝ քաղաքացին սկսել է դրսևորել ագրեսիվ պահվածք՝ հայհոյել է, ոտքով հարվածել է պարեկներից մեկին, կծել մեկ այլ պարեկի, պատռել վաշտի հրամանատարի շապիկը: Տեսնելով, որ տղամարդը շարունակում է ագրեսիվ պահվածք դրսևորել և անկանոն շարժումներ է կատարում՝ իրեն վնասելու նպատակով, ոստիկանը փորձել է հանգստացնել քաղաքացուն:

Այնուհետև, քաղաքացին խնդրել է բացել ձեռնաշղթաները՝ ջուր խմելու և լվացվելու նպատակով և, օգտվելով ձեռքերի ազատ լինելու հանգամանքից, անսպասելի միտումնավոր հարվածել է միջանցքում գտնվող պատուհանին, կոտրել այն, ինչի բեկորներից վնասվել է նրա ձեռքը։ Քաղաքացուն ցուցաբերվել է առաջին օգնություն, կանչվել է շտապօգնություն, նա տեղափոխվել է հիվանդանոց:
Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ տղամարդու ինքնությունը, ով Հրազդան քաղաքի 45-ամյա բնակիչ է: Կայացվել է վերջինիս ձերբակալելու որոշում։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ 45-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 1-ին մասի և 452-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք:

Միջնորդություն է ներկայացվում դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Նախաքննության ընթացքում նշված տղամարդը հաղորդում է տվել այն մասին, որ պարեկային ծառայության աշխատակիցներից մեկը, բաժին բերելու ճանապարհին, իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, իսկ ոստիկանության բաժնում մի քանի ոստիկաններ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն, որի ընթացքում, ըստ ձերբակալվածի՝ պաշտպանվելու նպատակով, ինքը հարվածել է ոստիկաններին, հրելու արդյունքում ձեռքով և դեմքով դիպել է ոստիկանության բաժնի պատուհանին, որը կոտրվել է և վնասել իր ձեռքը: Ոստիկանության ծառայողների կողմից նշված անձի նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ ահազանգ է ստացվել նաև ձերբակալվածի փատաբանի կողմից։

Նշված հաղորդումների հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քաղաքացու վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Որոշում է կայացվել պարեկային ծառայողներին ամրակցված, ինչպես նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրություններն առգրավվելու վերաբերյալ։

Ոստիկանների կողմից առերևույթ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը բռնությամբ զուգորդված չարաշահելու, լիազորություններն անցնելու մասն առանձացվել է առանձին վարույթում և ուղարկվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն՝ նախաքննություն կատարելու համար։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տեղի ուենցածի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
23:34 Դատավարությունը շարունակվում է, մինչդեռ իշխանական լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին. Ամստերդամ 
22:58 Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը. Լևոն Ազիզյան
22:37 Հայ-ամերիկյան նոր երկկողմ խումբ․ Սոնատա Քալթերի քաղաքական ուղին և հակառուսական օրակարգը