Ներքին 3 տարի առաջ - 09:30 26-08-2023

«Ս. եղե՛ք». քաղաքացիները պաստառի վրայից Ավինյանի դեմքը ջնջել են և երկտող թողել

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարողարշավը գնալով թեժանում է:

Ընտրապայքարի դուրս եկած 14 ուժերը ոչ միայն իրենց ծրագրերն են ներկայացնում, այլև սևացնում են իրենց մրցակիցներին: Որոշներն էլ լուսանկարների հետ են կռիվ տալիս:

Օրինակ՝ ՔՊ-ականները կռիվ են տալիս Հայկ Մարությանի նկարի հետ՝ այն մոնտաժի միջոցով հեռացնելով:

Ուշագրավ է, որ քաղաքացիներն էլ են սկսել իրենց վերաբերմունքը ցույց տալ քաղաքական ուժերին, մասնավորապես՝ ՔՊ-ին: Տիգրան Ավինյանը, որը գլխավորում է ՔՊ-ի ցուցակը, բակերով շրջում է և ասում՝ «Ասեք, կանենք»: Դա է ՔՊ-ի կարգախոսը: Որպես բողոքի նշան քաղաքացիները ՔՊ-ի նախընտրական պաստառներից մեկի վրայից Տիգրան Ավինյանի դեմքը ջնջել են և գրել՝ «Ս. եղե՛ք»:

Լուսանկարը տարածվել է նաև սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23-ին:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ

Ձեզ գուցե հետաքրքրի