Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:15 24-08-2023

ԱՀ նախագահը պարտավոր է շտապ պարզաբանում տալ Փաշինյանի հնչեցրած ինֆորմացիայի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ վարչապետը, որպես դեղին մամուլի կարկառուն ներկայացուցիչ, ինչպես եղել, այնպես էլ մնացել է կասկածելի ինֆորմացիայի կրող և փոխանցող: Երբևէ, որևէ երկրի ղեկավար իր ժողովրդին ինֆորմացիա չի փոխանցում սպասվող աղետի մասին ու անցնում «աջափսանդալի» պատրաստմանը:

Այն ինֆորմացիան, որ ձեռքի հետ փոխանցեց ՀՀ վարչապետը. «Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ», ցցուն ապացույց է, որ իր և ալիևի պայմանավորվածությունները անխոչնդոտ կյանքի են կոչվում: Եվ միանգամից պարզ է դառնում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի շահագործման ուղղությամբ տարվող աշխատանքների նպատակը: Ու այստեղ մի շատ կարևոր հարց ԱՀ նախագահին. արդյո՞ք Արցախում վերջին օրերի, իր իսկ ձեռքով ստեղծած խառնաշփոթը, Փաշինյանի կողմից իջեցված հանձնարարականների արդյունք է, թե՞ իր ոճով փորձում է «ելքեր» գտնել:

Արցախի հանրապետության նախագահը պարտավոր է շտապ պարզաբանում տալ իր գործընկերոջ հնչեցրած ինֆորմացիայի վերաբերյալ...հակառակ դեպքում, հայկական երկու պետությունները չեն կարող այսքան շռայլ լինել՝ տնավեր ու հայրենազուրկ դառնալ, պահելով դեղին մամուլի ներկայացուցիչ ՀՀ-ում և բլոգեր ԱՀ-ում...»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են