Ներքին 4 տարի առաջ - 18:34 02-06-2022

Փաշինյանի և ԱՀ նախագահի թաքուն հանդիպումներն անհանգստացնող են. այսօրվանը բացառություն չէ. Մետաքսե Հակոբյան

ԱՀ պատգամավոր, Արցախի «Արդարություն» կուսակցության խորհրդի անդամ Մետաքսե Հակոբյանն իր ճեպազրույցում ասաց, որ աշխատանքային այցով է Երևանում՝ ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի անդամների հետ հանդիպման համար.

«Պետք է ընդդիմադիր գործիչներից ճշտեի՝ արդյո՞ք իրենք ներկա են լինելու այդ հանդիպմանը, թե՞ ոչ, բայց իրենք ընդհանրապես տեղեկացված չէին, ինչն այս իշխանությունների օրորք նորմալ է դարձել։ Վաղը ԱԺ-ում արտահերթ նիստ է լինելու, և դարձել է սովորություն, որ իշխանությունը խզի հարաբերությունները ընդդիմության հետ ու հետո ասի, որ հենց ընդդիմադիրներն են տապալել, բայց փաստորեն անգամ ընդդիմադիրներին տեղյակ չի պահվում»։

Հարցին, թե ունի՞ արդյոք տեղեկություն, որ «Վիվասելլ ՄՏՍ»-ը Արցախից դուրս է գալիս, պատասխանեց. «Չգիտեմ նման ինֆորմացիա, բայց դրա մասին կային շշուկներ. Ղարաբաղ տելեկոմը խոստացել էր, որ ծառայությունների որակը պետք է բարձրանա, և իբրև թե աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, անձամբ ես չեմ տեսել այդ որակը, չի համեմատվի Վիվասելլ-ի հետ»։

Անդրադառնալով վաղը տեղի ունեցող արտահերթ նիստին, որը ընդդիմությունն է հրավիրել ԱԺ-ում, և թե ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ այսօր ԱՀ նախագահը ՀՀ-ում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, պատասխանեց. «Թաքուն հանդիպումները, որոնք լինում են, անհանգստացնող են, դա՝ միանշանակ։ Ճանաչելով ՀՀ վարչապետին, ով ամենահզոր մանիպուլյատորն է, չնայած Արայիկ Հարությունյանն իր խորամանկությամբ չի զիջում նրան, և այն մեսիջները, որ ուզում է հանդարտեցնել հանրությանը՝ Արայիկ Հարությունյանի միջոցով»։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով