Արտաքին 3 տարի առաջ - 13:00 21-08-2023

Թրամփը չի մասնակցի ներկուսակցական նախընտրական բանավեճի առաջին փուլին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով մտադիր է մասնակցել հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին, հայտարարել է, որ չի մասնակցի հաջորդ շաբաթ կայանալիք Հանրապետական կուսակցության ներկուսակցական նախընտրական բանավեճի առաջին փուլին։ Այս մասին տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Հանրապետական կուսակցության աղբյուրներին։

Թրամփն ընդգծել է, որ իմաստ չի տեսնում այդ քննարկմանն իր մասնակցությանը, քանի որ, հասարակական կարծիքի հարցումների համաձայն, նա զգալիորեն առաջ է անցել կուսակցական մյուս թեկնածուներից։

Ավելի վաղ հրապարակված CBS-ի հարցման արդյունքների համաձայն՝ հանրապետականների 62%-ը սատարում է Թրամփին, իսկ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսին՝ 16%-ը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերին։ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն ամենայն հավանականությամբ կլինի գործող նախագահ Ջո Բայդենը, իսկ Հանրապետական կուսակցությունում պայքարն ընթանում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսիի միջև։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած