Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:33 04-11-2022

Թեման շատ ավելի լուրջ է, քան ներկուսակցական կեղծումները. Վահե Հովհաննիյան

Միայն առաջին հայացքից կարող է ՔՊ վարչության կազմի ընտրության կեղծումը համարվել ներկուսակցական հարց։ Սա շատ լուրջ թեմա է, որը խոսում է շատ վտանգավոր հեռանկարի մասին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

«Բոլոր հեղափոխական թիմերը վերջում սովորաբար վերածվում են խունտաների, պարզապես ամեն պետություն դրա դիմաց տարբեր գին է վճարում։
Այս մարդիկ կեղծում են պետության պատմությունը, կեղծել են պատերազմի ընթացքը և պատերազմի արդյունքները։ Ինչո՞ւ չպետք է կեղծեն իրենց կուսակցական ընտրությունները։

Ըստ մամուլի, իշխող կուսակցության ներսում գործել է ընտրությունների արդյունքները կեղծող ամբողջական խումբ։ Իսկ ու՞ր է երաշխիքը, որ վաղը նման մի խումբ էլ չի զբաղվելու այլոց, ներքին և արտաքին ընդդիմախոսների ճակատագրերը որոշելու հարցով։ Պետական ինստիտուտների այսօրվա կազմաքանդվածության պայմաններում սա շատ հեշտ ու գայթակղիչ գործ է։ Սա նշանակում է նաև, որ այլևս որևէ համապետական ընտրություն կեղծվելու է անխնա ու անթաքույց։ Մեկ վայրկյան անգամ չկասկածեք։

Մեծ հավակնություններով մի ՔՊ-ական կեղծված համագումարում հայտարարում է, թե «Մենք պետք է դառնանք անթերի իշխանություն»։ Երկրի գլխին այսքան աղետ բերելուց հետո, եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, անթերի դառնալ հնարավոր է միայն պետությունը վերջնական փլուզման բերելով։

Նորից եմ ուզում կրկնել. սա ներկուսակցական կեղծարարություն չէ։ Սա շատ խորքային ռսիկերի մասին է խոսում, և սրա միակ կանխարգելման ձևը առողջ ընդդիմությունն է։

Այսօրվա մոնումենտալ ընդդիմության փոխարեն անհրաժեշտ են առողջ, կենսունակ ժամանակակից ընդդիմադիր ձևաչափեր, որոնք կպատկանեն հասարակությանը, ոչ թե՝ անհատների, կդառնան իրական այլընտրանք գործող իշխանությանը, կդառնան ուժեղ մագնիս՝ հասարակության բոլոր առողջ ուժերի և անհատների համար։

Առաջարկում են նոյեմբերի 5-ի՝ Արցախի աջակցության հանրահավաքից հետո, սկսել իրական քննարկումներ՝ ընդդիմադիր ձևաչափերի վերափոխման և որակական փոփոխությունների ուղղությամբ։ Ռիսկերը շատ մեծ են, շատ ավելի, քան պատկերացնում ենք»,- գրել է Վահե Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

13:03 Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ
19:03 Երևանում 39 համարի ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել. shamshyan.com
11:30 Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել ու դանակահարել են միմյանց. կա վիրավոր. shamshyan.com
15:22 Պայթյուն-փլուզում՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ shamshyan.com
08:51 Փաստաբան Վարազդատ Հարությունյանին և ցուցարարներին բերման ենթարկեցին
14:43 ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից
20:28 Սահմանազատման գործընթացում Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի. Վահագն Մելիքյան
14:29 Բոլորին հրավիրում եմ 18:30-ին Հանրապետության հրապարակ՝ կարևոր հանրահավաքի, կարևոր ուղերձների․ Բագրատ Սրբազան
15:52 Հանրապետության որոշ համայնքներում գազ չի լինի
22:05 Վաղն առավոտյան ժամը 8-ից գործադուլներ, դասադուլներ, անհնազանդության ակցիաներ կլինեն. Բագրատ Սրբազան