Ներքին 3 տարի առաջ - 09:30 19-08-2023

Պետք է ներքին թշնամու խնդիրը լուծենք. Առուշանյանը դիմավորել է Փաշինյանին

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին սուր քննադատող և հրաժարականը պահանջող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը երեկ անակնկալ ձևով դիմավորել է Սյունիք այցելած Փաշինյանին:

Մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ Շուռնուխ բնակավայր կատարած այցի ժամանակ Առուշանյանը դիմավորել է վերջինիս և սեղմել նրա ձեռքը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի գարնանը Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության հրաժարականի պահանջով ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներին և հանրահավաքներին ակտիվ մասնակցություն ուներ նաև Առուշ Առուշանյանը: Նրա հայտարարություններից ընդամենը 2 մեջբերում.

«Պետք է նախ ներքին թշնամու խնդիրը լուծենք, նոր արտաքին:

Վարչապետն անձամբ է ասում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է. իրենց համար հայրենիքը զրո է»:

Արդյոք Առուշանյանը լուծե՞լ է ներքին թշնամու խնդիրը, պարզ չէ, պարզ չէ նաև, թե ինչպես է նա գնացել վարչապետին դիմավորելու, գուցե ստիպե՞լ են, կամ սպառնացե՞լ…

Մի բան հստակ է, որ Փաշինյանը հաղթեց այս խաղում, նա այսօր թեկուզ հարյուրավոր ոստիկաններով շրջապատված, բայց շրջում է Սյունիքի համայնքներով և ի տարբերություն 2021 թվականի այցի, «սյունյաց ողջույնների» չէր արժանանում:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան