Մամուլ 3 տարի առաջ - 09:10 19-08-2023

Հայաստանում աճել է իրենց կյանքից զրկողների թիվը. որն է պատճառը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում աճել է ինքնասպանություն կատարած անձանց թիվը։
2021 թվականին ինքնասպանություն գործած անձանց թիվը կազմել է 281 մարդ, 2022-ին՝ 312 մարդ, 2023-ին՝ արդեն 302 մարդ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ցուցանիշները խոսում են այն մասին, որ առաջին տեղում ինքնասպանություն գործել են 30-65 տարեկան անձինք, երկրորդ տեղում 18-29 տարեկան անձանց խումբն է։ Ինքնասպանության փորձ կատարած անձանց խմբում էլ առաջին տեղում նույնպես 30-65 տարեկան անձինք են։

Ըստ վերջին ժամանակներում հրապարակված տեղեկությունների՝ Հայաստանում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի մասնակիցները հիմնական 18-29 տարեկանների սահմանում գտնվող անձինք են։ Նման օրինակ են վերջերս Զինված ուժերում երկու օրում 2 ինքնասպանության դեպքերը, որին նախորդել է 2 երիտասարդների ինքնասպանությունը, որից հետո մեծ աղմուկ բարձրացավ, մեղադրանքներ հնչեցին նրանց հասցեին, և թիրախավորվեցին նման սեռական կողմնորոշում ունեցող անձինք։ Բանակում տեղի ունեցող ճնշումների և կոնֆլիկտների պատճառով ստիպողաբար կյանքից են զրկում։

Այսինքն՝ հասարակության ճնշումների պատճառով քաղաքացիները կարող են ինքնասպան լինել։ Կա տեսակետ, որ քաղաքացիների որոշ մասը սոցիալական պայմանների և խնդիրների պատճառով է ինքնասպանության դիմում։ Դեպքերի մի մասն էլ կատարվում է հուզական ֆոնի վրա, որի օրինակ է վերջերս երեխայի մահվան պատճառով ինքնասպան եղած մայրը։

Ըստ այս տվյալների՝ ինքնասպանություն գործած քաղաքացիների մեծ մասը արական սեռի ներկայացուցիչներ են, սրան գումարվում են նաև Զինված ուժերում տեղի ունեցած ինքնասպանությունները։

Հրապարակելով այս տվյալները՝ ցավոք, դրանց պատճառների մասին որևէ վիճակագրական տվյալներ ներկայացված չեն։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։