Ներքին 3 տարի առաջ - 09:45 18-08-2023

Փրկարարները մարել են մոտ 63 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 16-18-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 5000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր-Նորք վարչական շրջանում՝ 1300 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 6500 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1500 քմ,

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 500 քմ, Գրիբոյեդով գյուղում՝ 1000 քմ,

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 8000 քմ,

Լոռու մարզի Տաշիր-Մեդովկա ավտոճանապարհին՝ 6 հա,

Սպիտակ քաղաքում՝ 300 քմ, Արջուտ գյուղում՝ 5 հա,

Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին՝ 1 հա,

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 2 հա, Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, Հրազդան քաղաքում՝ 2100 քմ, Աբովյան քաղաում՝ 1500 քմ Թեղենիք գյուղում՝ 5 հա, Բալահովիտ գյուղում՝ 1500 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 14 հա, Քարաբերդ գյուղում՝ 1,5 հա,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ՝ 300 քմ,

Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ 5000 քմ,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 1800 քմ, Բերդ քաղաքում՝ 1,3 հա, Բագրատաշեն գյուղում՝ 20 հա, Խաշթառակ գյուղում՝ 3 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 63 հա։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը