Ներքին Ուղիղ խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 11:45 17-08-2023

Կառավարությանն ուզում ենք հիշեցնել, որ ՀՀ-ն է պարտավոր ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը

Կառավարությանն ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, քանի որ Արցախի բնակիչները դեռևս ունեն ՀՀ կապույտ անձնագրեր։ Այս մասին նշեց այսօր կառավարության դիմաց Արցախի շրջափակման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ սա կառավարության նիստի ժամանակ անհատ քաղաքացիների կողմից իրականացվող ցույց է։

«Մենք ուզում ենք իրենց հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն իրականում ինքն է պարտական ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, ոչ թե այսպես ձեռքերը լվանան և ասեն, որ իրենք Արցախի ժողովրդի հետ որևէ կապ չունեն։ Արցախի բնակիչները դեռ ունեն ՀՀ քաղաքացիների անձնագրեր, և ՀՀ-ն, մեր կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, պարտավոր են ապահովել այդ մարդկանց ապահովությունը և կյանքի անվտանգությունը»,- նշեց նա։

Քաղաքացին նաև խորհրդանշական ակցիա էր իրականացնում՝ իր ձեռքերում պահելով կաթսաների փականներ։ Նա հիշեցրեց, որ ներկայիս իշխանությունը հենց նմանատիպ ակցիաներ իրականացնելով է կարողացել գալ իշխանության։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ