Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը պնդում է, թե, իբր այսօր կեսօրին Սոթքում հայկական անօդաչու թռչող սարք է չեզոքացվել։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Բաքուն հայտնում է, որ խոսքը DJI Mavic 3 կվադրոկոպտերի մասին է, որը փորձել է թռիչքներ իրականացնել ադրբեջանական դիրքերի վրայով։ Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ՝ «կվադրոկոպտերի վայրէջքը ապահովվել է տեխնիկական հատուկ միջոցների կիրառմամբ»։
Հայկական կողմը դեռևս չի արձագանքել այս տեղեկատվությանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բաքուն կրկին հաղորդել էր Հայաստանից Լաչինի ուղղությամբ թռչող DJI Mavic 3 կվադրոկոպտեր հայտնաբերելու և առգրավելու մասին։