Սպորտ 3 տարի առաջ - 02:04 04-08-2023

«Ալաշկերտը» ցավալի կերպով դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում հայկական թիմերն անցկացրին պատասխան հանդիպումները։

«Արարատ-Արմեիան» հյուրընկալվելիս նվազագույն՝ 0։1 հաշվով պարտվեց հունական «Արիսին» և ընդհանուր 1։2 հաշվով պարտության արդյունքում դուրս մնաց հետագա պայքարից։

Արտագնա հանդիպում անցկացրեց «Ալաշկերտը»՝ հիմնական ժամանակում Վիտալի Ուստինովի և Սոդիք Ֆատայի գոլերի շնորհիվ 2։1 հաշվով հաղթելով հունգարական «Դեբրեցենին»։ Դիմակայության ընդհանուր 2։2 հաշվի պարագայում հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։ «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստներով էր, քանի որ խաղավերջում հեռացվել էր փոխարինման մտած Կուտելիան։ Լրացուցիչ խաղակեսերում դարպասի գրավում չարձանագրվեց և հաղթողը որոշվեց հետխաղյա հարվածաշարում։ 11-մետրանոցներում «Ալաշկերտը» անհաջող էր և պարտվեց 1։3 հաշվով։ Այդպիսով, Վահե Գևորգյանի գլխավորած թիմը մրցակցին զիջեց հաջորդ փուլի ուղեգիրը։

Ավելի վաղ 3-րդ փուլի ուղեգիր էր ձեռք բերել «Փյունիկը», իսկ «Ուրարտուն» լքել էր պայքարը․ մանրամասն՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ