Ներքին 3 տարի առաջ - 11:32 31-07-2023

ԵՊՀ թիմը Նյուրնբերգյան ամենամյա հեղինակավոր դատախաղ-մրցույթից վերադարձել է հաղթանակով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող թիմը Նյուրնբերգյան ամենամյա հեղինակավոր դատախաղ-մրցույթում «Լավագույն գրավոր աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել, իսկ բանավոր փուլում՝ ընդգրկվել լավագույն տասնյակում:

Դատախաղը, որը նմանակված դատական գործընթաց է, նախատեսված է իրավագիտության ոլորտն ընտրած ուսանողների համար:

Վերջիններս, հիմնվելով միջազգային քրեական իրավունքին առնչվող իրենց գիտելիքների վրա, Նյուրնբերգի արդարադատության պալատի պատմական դատարանի «600 դահլիճում» մրցում են կա՛մ մեղադրողի, կա՛մ պաշտպանի դիրքից։ ԵՊՀ թիմը, որի կազմում էին Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, չորրորդ կուրսի ուսանող Մարիա Հովհաննիսյանը, նրա համակուրսեցի Անահիտ Ալոյանը և մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Սանասար Գևորգյանը, մրցել են մեղադրողի դիրքից:

Թիմին մարզել է ֆակուլտետի ասպիրանտ Լուսինե Հովհաննիսյանը: Նրա ջանքերի շնորհիվ ԵՊՀ ուսանողները, գրավոր փուլում մրցելով աշխարհի ավելի քան հարյուր համալսարանների թիմերի հետ, առավելագույն 50 միավորից հավաքել են 49-ը: ԵՊՀ ուսանողները բարձր արդյունքներ են գրանցել նաև բանավոր փուլում՝ ընդգրկվելով լավագույն տասնյակում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի