copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:01 13-07-2021

Հունաստանում չեն ընդունել թուրք ֆուտբոլիստների ՊՇՌ թեստի արդյունքները. թիմը վերադարձել է Ստամբուլ

Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չեն ընդունել թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների՝ Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Թուրքական ակումբի ֆուտբոլիստները Աթենք էին եկել, որպեսզի մասնակցեին հունական «Օլիմպիակոս» ակումբի հետ ընկերական հանդիպմանը։

Հունական կողմը թուրքական ակումբից պահանջել է նոր թեստ հանձնել, սակայն «Գալաթասարայ»-ի ղեկավարությունը մերժել է պահանջը, որից հետո որոշում է կայացվել վերադառնալ Ստամբուլ։

Թուրքական մամուլը այս կապակցությամբ իր վրդովմունքն է հայտնել և մեղադրել հունական կողմին խտրականության մեջ։ Հարցը անգամ քննարկվել է Թուրքիայի և Հունաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ: