Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:48 25-11-2021

Իսրայելի կառավարությունը երկիր մուտք գործող անձանց թույլ է տվել ՊՇՌ-թեստի փոխարեն հակամարմինների թեստ հանձնել

Իսրայելի վարչապետի գրասենյակից հաղորդել են, որ կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական հանձնաժողովը երկիր մուտք գործող զբոսաշրջիկներին թույլ է տվել թռիչքից 24 ժամ առաջ հակամարմինների թեստ հանձնել՝ թռիչքից 72 ժամ առաջ ՊՇՌ-թեստ հանձնելու փոխարեն:

Հստակեցվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի նախարարների հանձնաժողովը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է առողջապահության նախարարության նոր հանձնարարականը, ըստ որի փոխվելու են արտերկրից Իսրայել մուտք գործելու կանոնները։

Kan պարբերականը հավելել է, որ հակագենի թեստը պետք է արվի հավաստագրված լաբորատորիայում։ Իսրայել ժամանելուն պես զբոսաշրջիկները պետք է ՊՇՌ-թեստ հանձնեն Բեն Գուրիոն օդանավակայանում: