Արտաքին 4 տարի առաջ - 15:38 11-02-2022

Պեսկովը հաստատել է, որ Պուտինի հետ հանդիպումից առաջ Մակրոնը չի հանձնել ՊՇՌ թեստ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանում չի հանձնել ՊՇՌ թեստ, այդ պատճառով էլ պետությունների ղեկավարները միմյանցից հեռու են նստել բանակցությունների ժամանակ։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահը մերժել է Կրեմլի խնդրանքը՝ COVID-19-ի թեստ հանձնելու մասին, ուստի նրան Պուտինից «հեռավորության վրա են պահել»։

«Այո, իրավացի են»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք գործակալության տեղեկությունները ճի՞շտ էին։

Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ նման իրավիճակները զուրկ են քաղաքական երանգավորումից և չեն խանգարում բանակցությունների անցկացմանը։

«Որոշ իրավիճակներում Պուտինը շփվում է մոտ գտնվող հյուրերի հետ, փոխանակվում է ձեռքսեղմումներով, իսկ ինչ-որ մեկի հետ բանակցություններն անցնում են երկար սեղանի շուրջը»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ համաշխարհային որոշ առաջնորդներ «հետևում են իրենց կանոններին» և չեն փոխանակվում ընդունող կողմի հետ կորոնավիրուսի թեստերով:

«Բայց այստեղ գալիս է մեր նախագահի և հյուրերի առողջությունը պաշտպանելու արարողակարգը, և կիրառվում է ավելի մեծ հեռավորություն»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պուտինի և Մակրոնի բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին Մոսկվայում և տևել ավելի քան հինգ ժամ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան