Ներքին 3 տարի առաջ - 11:13 28-07-2023

Ինտեգրվելու հաջորդ քայլը լինելու է առավել քոքված գևորկովների վերադարձը․ Գևորգ Դանիելյան

«Ինտեգրվելը միայն շաքար, լոբի ու ալյուր բաժանելը չէ՝ ձրի պանիրն էլ գիտեք որտեղ է լինում»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

«Ինտեգրվելու հաջորդ քայլը լինելու է առավել քոքված գևորկովների վերադարձը, որոնք հիմա էլ հստակ հայտ են ներկայացնում, հայկականության ամեն տարրի իսպառ ոչնչացումը, լեզուն կլինի միայն ադրբեջաներեն, ռուսերենի մասին մոռացեք, իսկ վերջում էլ կիրականանա ոմանց իղձը՝ արցախցի զինվորը, ադրբեջանի սահմանադրության ուժով կհայտնվի իր հայրենակից զինվորի դեմ դիմաց:

Ինտեգրվելու մասին տաքուկ տեղերում նստած գործիչները մտածե՞լ են սրա մասին, թե մտածելու հրահանգ չունեն: Ինքս էլ հրահանգելու իրավասություն չունեմ, սակայն գոնե խնդրել կարող եմ՝ սթափվեք, վերջ տվեք պաշտոնական լրջագույն հարթակներում ձեր անհամ կատակներին և կատարյալ անհոգ կեցվածքին, ամուր կանգնեք սեփական հողի վրա: Եթե նավը խորտակվեց, ոչ ոք չի փրկվելու»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների