Ադրբեջանի հաջորդ քայլը արցախցիներին գաղթեցնելն է լինելու
copy image url

Ադրբեջանի հաջորդ քայլը արցախցիներին գաղթեցնելն է լինելու

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 23:57 23-04-2023
Ադրբեջանի հաջորդ քայլը լինելու է բռնի ձևով փորձել արցախցիներին ինտեգրելը, որի նպատակը իրականում ոչ թե ինտեգրելն է այլ Արցախը հայաթափելն ու Ղարաբաղյան հարցի փակելը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանը։

Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանի հաջորդ քայլը լինելու է սուտ ձևով փորձել ինտեգրել արցախահայությանը, և հիմնական նպատակն այն է, որ արցախահայությունը սկսի գաղթել և ընդհանրապես նրանք չեզոքացնեն Արցախի պետականությունը և այսպիսով փորձեն լուծել Արցախյան հարցը, բայց հաջորդ նպատակներից մեկը ոչ միայն Արցախի հարցի լուծումն է, այլ նաև Սյունիքի գրավելը, բնականաբար, այսօր նրանք Զանգեզուրի միջանցքի մասին են խոսում, բայց նպատակերի մեջ կա Սյունիքի ամբողջական գրավումը։ Բայց, համոզված եմ, որ դա իրենց մոտ չի ստացվելու, սակայն Արցախի մասով մեր դիրքերը, ցավոք սրտի, շատ ավելի թույլ են և մենք պետք է փորձենք համախմբվել և փորձել պայքարել այդ ամեն ինչի դեմ՝ միջազգային տարբեր ատյաններում, քանի որ այսօր ուրիշ ձևով չենք կարող պաշտպանել մեր իրավունքները.

«Մենք պետք է փորձենք նաև Սփյուռքի հետ համատեղ մեծ աղմուկ բարձրացնենք, որ կանխենք Արցախի հայաթափումը։ Ես համոզված եմ, որ մենք վերջին շրջանում շատ վատ ենք աշխատում, ՀՀ ԱԳՆ-ն փորձում է հիմա ինչ-որ չափով ակտիվանալ, բայց դա կարող ենք միայն հաջողել եթե դրան միանա Սփյուռքը, և մենք բոլորս միասին համատեղենք մեր աշխատանքները։ Ես հիմա չեմ տեսնում, որ ՀՀ իշխանությունները այդ ամենը համատեղեն Սփյուռքի հետ և Սփյուռքի մեր հզոր կազմակերպությունների հետ համատեղեն անելիքները։

Բոլորը պետք է կողքի դնեն իրենց քաղաքական հայացքները, ու ինչ վերաբերում է Արցախի մարտահրավերներին՝ մենք պետք է ունենանք մեկ դիրքորոշում, և այդ դիրքրոշումը պետք է ընդունենք բոլորս ու այդ ծրագրով կարողանանք կանխենք Արցախի հայաթափումը, ինչպես նաև ՀՀ շուրջ փորձենք հզոր ու անվտանգային գոտի ստեղծել՝ միջազգային հանրության հետ աշխատելիս։

Այս ամենում պետք է ներգրավվի Սփյուռքը իսկապես։ Այսինքն՝ ասածս այն է, որ հիմա շատ շտապ պետք է ՀՀ-ի ծրագրի պլանն ստանան սփյուռքի կազմակերպությունները ու մեծ իրազեկման քաղաքականություն ծավալվի աշխարհով մեկ, թե ինչ է անում Ադրբեջանը։ Միջազգային հանրությունը պետք է իմանա, որ նոր ցեղասպանության և հայրենազրկման վտանգ կա»։

Ամենից շատ դիտված

16:48 1200 դոլար՝ 4 անձի Մեղրիից Երևան հասցնելու համար․ տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում
16:00 Անարդար տարբերակում. մեկ բարերարին պաշտպանում են, մյուսին՝ ոչ
18:57 Կալուգայի մարզում արտադրության ծավալը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանում. նահանգապետը՝ Փաշինյանին
12:55 Սամվել Կարապետյանի եղբորորդին այդպես էլ չի հասկացել՝ ինչու են իրենց տարել 6-րդ վարչություն
12:45 Ինչո՞ւ եք պետության փողերով «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորում․ Փաշինյանի պատասխանը
18:16 Ով է Սամվել Կարապետյանը
11:57 Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
13:15 Հարձակո՞ւմ է սպասվում․ ինչու է ԱՄՆ-ն հորդորում չայցելել Իրանի դեսպանատուն և Կապույտ մզկիթ
08:35 Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. Հրապարակ
13:30 Փաշինյանի լաչառության, անհավասարակշիռ պահվածքի հետ մեզնից ոչ ոք չի կարող մրցել․ Ագնեսա Խամոյան