Մամուլ 1 տարի առաջ - 07:45 26-10-2024

ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ ստորագրությունները կան. ո՞րն է հաջորդ քայլը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի համար անհրաժեշտ 50.000 ստորագրությունը հավաքվել է: Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ի՞նչ են պատրաստվում անել ստորագրահավաքը նախաձեռնած արտախորհրդարանական ուժերը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի «Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հայտնեց, որ արդեն հաջորդ շաբաթ թղթերը կհանձնեն ԿԸՀ, երբ ԿԸՀ-ն հաստատի արդյունքները, արտախորհրդարանական ուժերը նախաձեռնությունը կհանձնեն խորհրդարան: Տիգրան Խզմալյանի խոսքով՝ արդեն նոյեմբերի սկզբին ստորագրահավաքի արդյունքները կհանձնեն ԱԺ:

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ հայտնել էր. «Նիկոլ Փաշինյանը ամենեւին այս հարցով հանրաքվե անցկացնելու մտադրություն չունի, նա իր թիմակիցների հետ փակ հանդիպման ժամանակ հստակ հայտարարել է՝ ոչ մի հանրաքվե էլ չի լինելու: Այս մասին նա հրապարակավ հայտարարել էր նաեւ դեռ ամռանը՝ Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ` ասելով, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն ինքը չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններից դատելով՝ կարող ենք արձանագրել, որ այս նախաձեռնությունը խորհրդարանում մերժվելու է: Ընթացակարգի համաձայն, եթե ԱԺ-ն 50 հազար ստորագրությամբ մերժի արտախորհրդարանական ուժերի այս նախաձեռնությունը, ապա նրանք կարող են 300 հազար ստորագրություն հավաքել եւ կրկին նույն օրակարգով դիմել ԱԺ-ին»:

Եվ այժմ տեսնում ենք, որ նախատեսված ստորագրությունները հավաքվել են: Հետեւենք՝ ինչ զարգացումներ կլինեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում