Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:48 20-07-2023

Ճանապարհ էլ փակենք, հեղափոխություն էլ անենք, ջուրը դրանից չի շատանալու. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստում հայտարարել է, որ տնտեսական աճի ֆոնին գյուղատնտեսության ոլորտում աճերն առնվազն տպավորիչ չեն, նաև անկման գործընթաց են լինում:
Վարչապետը հայտնեց, որ Հայաստանում անկում է ապրում նաև ավանդական գյուղատնտեսությունը՝ :

«Գյուղատնտեսության ոլորտում կոնսերվացնելու, պահպանման պրոցեսներ իրականացնելու պրոցեսներն ուղղակի անհեռանկար գործ են, ոչ կառավարությանն են օգուտ տալիս, ոչ տնտեսվարողներին։ Պետք է մարդկանց քաջալերել, ի վերջո արձանագրել՝ ջուրը ավելի շատ Երկիր մոլորակի վրա չի լինելու, ներառյալ՝ ՀՀ-ում: Դա նշանակում է, որ մենք ոռոգման ոլորտում պետք է անցնենք նոր տեխնոլոգիաների, տարբերակ չկա: Ճանապարհ փակենք, հեղափոխություն անենք, ինչ էլ անենք, ջուրը դրանից չի շատանալու: Դա այն դեպքն է, որ Կառավարության որոշմամբ չենք կարող այս հարցը լուծել, նույնիսկ ՄԱԿ-ի որոշմամբ չենք կարող հարցը լուծել առնվազն կարճաժամկետ հատվածում»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը՝ հիմնավորելով ինտենսիվ գյուղատնտեսությանն անցնելու անհրաժեշտությունը: