Արտաքին 3 տարի առաջ - 15:45 14-07-2023

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հերթական դատական հայցն է ներկայացվել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ հերթական դատական հայցն է ներկայացվել։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Իմամօղլուն մեղադրվում է Ստամբուլի Թուզլայի շրջանի ղեկավար Շադի Յազըջըյին վիրավորելու մեջ։ Ստամբուլի քաղաքապետի դեմ ներկայացված դատական հայցը կազմվել է հանրային պաշտոնյային հարապարակային վիրավորանք հասցնելու մեղադրանքի հիմունքներով:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Իմամօղլուն կարող է դատապարտվել 2-4 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ ներկայումս Իմամօղլուն անցնում է մի քանի այլ դատական գործերով։ Նախորդ տարվա դեկտեմբերին թուրքական դատարանը նրան դատապարտել էր երկուսուկես տարվա կալանքի ու քաղաքական գործունեության արգելքի՝ նախկին ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին վիրավորելու համար, որը ներկայումս Իմամօղլուն բողոքարկում է։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները