Արտաքին 3 տարի առաջ - 13:30 14-07-2023

Թուրքիան մտադիր է արագացնել եվրաինտեգրման բանակցությունները. Էրդողան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել, որ պաշտոնական Անկարան մտադիր է արագացնել Եվրամիությանն իր անդամակցության բանակցային գործընթացը։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է նախօրեին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Էրդողանն ընդգծել է, որ Եվրամիությունում դրական մթնոլորտ է ձեւավորվել Թուրքիայի՝ եվրաինտեգրման մեր գործընթացի ակտիվացման հարցում։ Նրա խոսքով՝ իր երկիրը կարագացնի մաքսային միության շրջանակներում հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունները, ինչը դրական ազդեցություն կունենա Թուրքիայի տնտեսության վրա։ «Հուսով եմ, վիզային ռեժիմի հետ կապված խոչընդոտները եւ կհաղթահարվեն»,- ասել է նա։

Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ իր՝ արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Արիֆ Չաղաթայ Քըլըչին գործուղել է Բրյուսել՝ եվրաինտեգրման շուրջ բանակցություններ վարելու։ Նրա խոսքով՝ թուրք պաշտոնյան իր եվրոպացի գործընկերների հետ կքննարկի մաքսային միության վերականգնման ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի սահմանման հարցերը։

«Հույս ունեմ, որ բանակցություններն օգուտ կբերեն Թուրքիային։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նույնպես մեզ մի շարք դրական բաներ է ասել այս կապակցությամբ»,- հայտարարել է նա։

Թուրքիայի առաջնորդը միևնույն ժամանակ ճիշտ քայլ է որակել Վիլնյուսի գագաթնաժողովում կայացրած որոշումը՝ կապված Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների վերաբերյալ զեկույցի պատրաստման հետ։ Նա միևնույն ժամանակ ակնկալում է, որ այդ քայլը կլինի դրական և հեռանկարային։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները

Ձեզ գուցե հետաքրքրի