«Մեծ յոթնյակ»-ը Կիևի համար պատմական երաշխիքներ է պատրաստել, Կրմելն արձագանքել է
copy image url

«Մեծ յոթնյակ»-ը Կիևի համար պատմական երաշխիքներ է պատրաստել, Կրմելն արձագանքել է

Արտաքին 1 տարի առաջ - 16:30 12-07-2023

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Մեծ յոթնյակում» Ուկրաինայի գործընկերները Կիևի համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ են պատրաստել, որոնք արդեն իսկ բնութագրել են որպես «պատմական» և քայլն, որն ուղղված է Ռուսաստանի հետ պատերազմի ներկայիս փուլն ավարտելուն։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ ընդհանուր հռչակագիրը, որը ստորագրելու են «Մեծ յոթնյակի» անդամները, կսահմանի Ուկրաինային դաշնակիցների աջակցության ձևաչափը հաջորդ տարիների համար՝ պատերազմն ավարտելու, ինչպես նաեւ ցանկացած հետագա ագրեսիա զսպելու կամ հակադարձելու նպատակով։

Ամերիկյան Bloomberg լրատվականն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինայի կարևոր դաշնակիցները, այդ թվում ԱՄՆ-ն, անհատական բանակցություններ կվարեն Ուկրաինայի իշխանությունների հետ, որպեսզի առաջարկեն երկկողմ պարտավորություններ անվտանգության ոլորտում՝ Կիևի պաշտպանունակությունը բարձրացնելու և ռուսական հետագա ագրեսիան զսպելու նպատակով։ Բացի այդ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինային համար պատրաստված անվտանգության երաշխիքները՝ նշելով, որ դրանք ոտնձգություն են Ռուսաստանի անվտանգության դեմ։ «Մենք դա համարում ենք չափազանց սխալ և պոտենցիալ շատ վտանգավոր»,- ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ «Մեծ յոթնյակի» նման քայլը հղի է բացասական հետեւանքներով, ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ հեռանկարում:


Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր