Ներքին 3 տարի առաջ - 18:15 10-07-2023

ՆԳ նախարարն այցելել է Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունք

Հուլիսի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ Արտաշատի նորակառույց հաշվառման-քննական բաժանմունք։ Հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Ներկա էին ՆԳ նախարարի տեղակալները, ՆԳՆ գլխավոր քարտուղարը, գործադիր, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։

Վահե Ղազարյանը շրջել է ստորաբաժանման տարածքում, եղել քաղաքացիների սպասարկման սրահում, համարանիշերի տրամադրման, վարորդական իրավունքի վկայականների փոխանակման և քննական սենյակներում, ծանոթացել հերթերի կանոնակարգման համակարգին։

Ներքին գործերի նախարարը զրուցել է բաժանմունք այցելած քաղաքացիների հետ, հետաքրքրվել տրամադրվող ծառայությունների որակով։

Վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության համար նախատեսված ավտոդրոմում Ներքին գործերի նախարարը ծանոթացել է պայմաններին, քննական մեքենաների տեխնիկական հնարավորություններին, տվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Հաշվառման-քննական բաժանմունքը գտնվում է Երևան-Արտաշատ ճանապարհին: Այն կահավորված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և տեխնիկայով՝ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ տրամադրելու համար։

Նախատեսվում է առանձին պատուհաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց, պատերազմների մասնակիցներին և դիվանագիտական ներկայացուցիչներին պատշաճ հանրային ծառայություններ մատուցելու համար։

Հաշվառման-քննական բաժանմունքները, որպես հանրային ծառայություններ մատուցող ստորաբաժանումներ, օրենքի ուժով դուրս են բերվել ոստիկանության կազմից և գործում են Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո, ինչի հիմնական նպատակը քաղաքացիական նախարարության կողմից, հանրային ծառայությունների մատուցումն է՝ նոր որակով և նոր տրամաբանությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա