Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:24 08-07-2023

Վարչապետին հիմա ավելի շատ են վստահում․ Գևորգ Պապոյանը

«Ես չեմ վստահում «Գելափի» հարցումներին, քանի որ խորհրդարանական ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի հաղթանակ էին պարզում և պարզվեց, որ 3 անգամ սխալվել էր։ Նման սխալանքի ցուցանիշ ունեցող մարդկանց ես չեմ վստահում, հետևաբար չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Նշենք, որ հունիսի 21-ից հունիս 24-ը GALLUP-ի կողմից հեռախոսային հարցումներ են իրականացվել։ Հարցման մասնակիցների 15,4 տոկոսն ասել է, որ լիովին վստահում է Նիկոլ Փաշինյանի տրամադրած պատասխաններին ու տեղեկատվությանը, 13 տոկոսն ասել է, որ ավելի շուտ վստահում է, 10,7 տոկոսն ասել է, որ ավելի շուտ չի վստահում, իսկ 56 տոկոսն ասել է, որ ընդհանրապես չի վստահում:

«Որպես կանոն, GALLUP-ը սխալ տվյալներ է տրամադրում։ Նրանք ընտրություններից 2 օր առաջ ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանը 40-50 % ձայն է հավաքելու, բայց այդպես չեղավ»։

Հարցին՝ իր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին վստահողների թիվը պակասե՞լ է, թե՞ ոչ, Պապոյանն ասաց, որ հիմա վարչապետին ավելի շատ են վստահում․ «Նա ավելի մեծ վստահություն ունի հիմա, քան 2021 թվականի հունիս ամսին։ Եվ եթե հիմա լինեն ընտրություններ, «Քաղաքացիկական պայմանագիր» կուսակցությունը կստանա շատ ավելի բարձր տոկոսներ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար