Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:40 05-07-2023

Հեղուկ գազի ուղիներն անիմանալի են. ինչու է նորից էժանացել

Վերջին օրերին հեղուկ գազը աննախադեպ էժանացել է՝ դառնալով 125-140 դրամ։ Նշենք, որ ոչ վաղ անցյալում հեղուկ գազը դարձել էր 200-220 դրամ։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանը, խոսելով հեղուկ գազի շուկայում եղած գնային տատանումներից, ասաց. «Այն ժամանակ հեղուկ վառելիքի գների աճը մասնագետները բացատրում էին Լարսում ստեղծված իրավիճակով, երբ որ մեքենաների կուտակումներ կայն և հնարավոր չէր լինում նախկին կարգի համաձայն վտանգավոր բեռներով, այդ թվում հեղուկ վառելիքով մեքենաները արտահերթ էին անցնում, այդ կարգը չեղարկվեց, վառելիքով մեքենաները հերթի մեջ սպասում էին, ուշ էր տեղ հասնում և արդյունքում մենք նման խնդիրների բախվեցինք»,- ասաց Քթոյանը։

Քթոյանը նշեց, որ հեղուկ գազի գինը նվազեց միայն այն ժամանակ, երբ ստեղծված խնդիրը կարգավորվեց։ «Երբ մենք առաջարկի մասով սահմանափակում չունեցանք, դա իր հետ բերեց գների նվազման»,- ասաց տնտեսագետը։

Քթոյանը նշեց նաև, որ ռուսաստանյան շուկայում էլ կային գործոններ, որոնք ազդում էին գնի վրա. «Դրանք հետևյալն են՝ ռուսական մատակարարները փորձում են որոշակիորեն դիֆենտիֆիկացնել իրենց հիմնական ուղղությունները, առաջնահերթ բավարարում են խոշոր սպառողների պահանջարկը և այնուհետև ավելի փոքր սպառողների, այդ թվում նաև Հայաստանի»։

Դիտարկմանը, որ հեղուկ գազի էժանացման ֆոնին բենզինը թանկանում է, այսօր ռեգուլյար տեսակի բենզինն արժե 420 դրամ, պրեմիումը՝ 450 դրամ։ Քթոյանը արձագանքեց. «Այս ամենն իրար փողկապակցված չեն, տարբեր շուկաներ են, տարբեր տրամաբանություն կա այդտեղ և էլի կախված նրանից, թե այն արտադրողները առաջարկ-պահանջարկի ինչպիսի հարաբերակցություն ունեն»,- ասաց Քթոյանը։

Քթոյանը նշեց նաև, որ երբ արտադրողները կարողանում են ասիական շուկաներ արտահանման խնդիրները կարգավորել և արտահանում կազմակերպել, դա իր հետ բերում է նաև գների փոփոխության։ «Քանի որ հիմնականում ոչ շուկայական գործոնները լուրջ դերակատարում ունեն, և ռուսական տնտեսությունը գտնվում է պատժամիջոցների տակ դրանով պայմանավորված ինչ-որ մի ամսվա ընթացքում այդ պատժամիջոցների հաղթահարման կամ ինչ-որ մի շուկա դուրս գալու մասով լուծում գտնում են, թե ոչ կամ կառավարությունը սահմանափակում է, թե չի սահմանափակում արտահանումը դրանով պայմանավորված գնային տատանումներ են արձանագրվում»,- ասաց տնտեսագետը։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
18:00 Ընդդիմությունը կաշկանդված է. ինչու է ՔՊ-ն վրդովվում «սրիկայաբար» բառից