Ով փաշինյանական չի, հանում են․ քաղաքացիները՝ ԲԴԽ-ի մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 23:15 04-07-2023
Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանից բացի, ևս 3 դատավորի լիազորություններ է դադարեցրել: Էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները:

Oragir.News-ը քաղաքացիներից հարցրեց՝ տեղյա՞կ են, որ ԲԴԽ-ն երեկ 4 դատավորի լիազորություն է դադարեցրել, նորմա՞լ են համարում սա, արդյոք համակա՞րգն է մաքրում, թե՞ անկախ դատավորներին են պատժում:

Քաղաքացիներից մեկն ասաց․ «Ով փաշինյանական չի, հանում են, և ով իրենց ուզածով չի անում»,-ասաց քաղաքացին։

Նշենք, որ հարցվածների մի մասն ասաց, որ չեն հետևում դատարաններում կատարվող իրադարձություններին։

Մանրամասն՝ տեսանյութում։