Մամուլ 2 տարի առաջ - 09:02 03-05-2024

Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ու ԲԴԽ անդամները հանգստացրել են ու հորդորել միայն ԲԴԽ անդամից հրաժարվել, բայց որպես Վճռաբեկի դատավոր շարունակել դատավորի կարիերան։ Արդյունքում, ԲԴԽ անդամներին հաջողվել է նրան հանգստացնել ու նա հրաժարվել է դատավորի պաշտոնի ազատման դիմումից։ Ասել է, թե Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը ու կշարունակի մնալ դատավոր։

Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» -ը գրել էր,որ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են եղել։ ԲԴԽ անդամ դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ բողոքներ են եկել ,որ 2015 թվականի նրա բազմաթիվ վարույթներ մնացել են օդից կախված։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, և, ըստ էության, դատական համակարգը նրան լռեցնելու համար ԲԴԽ տարավ, ավելին՝ ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր, ու ահա, այսօր իշխանության թեթև ձեռքով նրան փաստացի ազատեցին՝ չհարգելով նրա միակ որդու հիշատակը, որը հերոսաբար զոհվել է Արցախում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով