Արտաքին 3 տարի առաջ - 22:30 04-07-2023

Վիրավորական է, որ Վրաստանի դեմ նման որոշում է կայացվել. Կախա Կալաձե

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է՝ Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդների հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, և որևէ քաղաքական գործիչ չի կարող ազդել դրանց վրա։

Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Կալաձեն ասել է՝մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունը, որով Կիևը Վրաստանի դեսպանին խորհուրդ էր տրվել վերադառնալ Թբիլիսի խորհրդակցությունների համար։

Կալաձեն ընդգծել է, որ վրացի և ուկրաինացի ժողովուրդները միշտ բարեկամներ են եղել և մշտապես աջակցել են միմյանց։

«Վիրավորական է, որ Վրաստանի դեմ նման որոշում է կայացվել։ Բայց պետք է նշել, որ պատմականորեն վրացի և ուկրաինացի ժողովուրդները միշտ բարեկամներ են եղել։ Նրանք միշտ աջակցել են միմյանց, և ոչ մի քաղաքական գործիչ չի կարող փոխել այդ հարաբերությունները: Ամեն ինչ կանենք՝ ապահովելու այդ հարաբերությունների գոյությունը»,- ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե Վրաստանը պատասխան քայլեր կձեռնարկի Ուկրաինայի դեմ, Կալաձեն ասել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն էմոցիաների հիման վրա որոշումներ չի կայացնում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ կոչ է արել Վրաստանի իշխանություններին կոչ է արել այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել Ուկրաինա՝ բուժում ստանալու համար։ Զելենսկին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել էր կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, նրան փոխանցել «վճռական բողոք» ու խնդրել նրան 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից՝ Թբիլիսիի հետ խորհրդակցության համար։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը