Արտաքին 3 տարի առաջ - 18:45 04-07-2023

Թուրքիան և Եգիպտոսը վերականգնել են երկկողմ հարաբերությունները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիան և Եգիպտոսը 10 տարվա դադարից հետո լիովին վերականգնել են երկկողմ դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ երկու երկրներն այսօր փոխադարձաբար դեսպաններ են նշանակել: Կահիրեում Թուրքիայի դեսպան է նշանակվել Սալիհ Մութլու Շենը, իսկ Անկարայում Եգիպտոսի դեսպան՝ Ամըր Էլհամամայը:

«Թուրքիայի Հանրապետությունը և Եգիպտոսը հայտարարում են դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջեւ դեսպանների մակարդակով վերականգնելու մասին։ Թուրքիան Կահիրեում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջարկել է դեսպան Սալիհ Մութլու Շենի թեկնածությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013-ին տապալեց Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին, ով Էրդողանի մտերիմ դաշնակիցն էր և «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարը։ Այդ ժամանակվանից ի վեր Թուրքիայի և Եգիպտոսի դիվանագիտական հարաբերությունները շարունակվում էին գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով, իսկ 2021 թվականից կողմերը բանակցություններ են վարում՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին