Արտաքին 3 տարի առաջ - 18:00 04-07-2023

Իրանը պաշտոնապես անդամակցել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին նշվում է Նյու Դելիում ՇՀԿ-ի գագաթաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում։

Հաղորդվում է, որ անդամ երկրներն ընդգծել են Իրանի Իսլամական Հանրապետության՝ ՇՀԿ-ում որպես լիիրավ անդամ երկիր ընդունելու պատմական նշանակությունը։

Իրանի նախագահը ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների խորհրդում ունեցած իր ելույթում ընդգծել է, որ երկրի լիիրավ անդամակցությունը կբարելավի անվտանգության, տնտեսության զարգացման եւ ինքնիշխանության ապահովման պայմանները։

Իրանը 2022 թվականի դեկտեմբերին Սամարղանդում կայացած ՇՀԿ նախորդ գագաթնաժողովին անդամ պետության կարգավիճակ ստանալու պարտավորությունների մասին հուշագիր էր ստարագրել։

Ինչպես նշել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, Շանհայի համագործակցության կազմակերպություն Իրանի ընդունումը որպես լիիրավ անդամ, կբխի բոլոր շահագրգիռ կողմերի շահերից։

Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:

2021-ի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել է նաև Եգիպտոսին, Քաթարին և Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես դիմել է ՇՀԿ-ին` լիիրավ անդամ դառնալու համար:





Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել