Ադրբեջանական զինված ուժերում հերթական զորավարժությունն է անցկացվում
copy image url

Ադրբեջանական զինված ուժերում հերթական զորավարժությունն է անցկացվում

Արտաքին 1 տարի առաջ - 14:15 04-07-2023

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի զինված ուժերի առանձին համազորային բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել՝ համաձայն 2023 թվականի մարտական պատրաստության պլանի։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ տագնապով բարձրացված կազմավորումները, զորամասերն ու ստորաբաժանումներն մշտական տեղակայման կետերից դուրս են բերվել կենտրոնացման և մարտական նշանակության տարածքներ և բերվել մարտական պատրաստության տարբեր աստիճանների։

Զորավարժությունների ընթացքում, որոնք իրականացվել են հրամանատարական կազմի կողմից ներկա մարտավարական իրավիճակին համապատասխան՝ օպերատիվ որոշումներ կայացնելու և մարտական պատրաստականությունը պահպանելու հմտությունները կատարելագործելու նպատակով, ստորաբաժանումները, գրավելով կրակային և ելման դիրքեր, իրականացրել են տեղանքում քողարկման և պաշտպանիչ միջոցառումներ։

Հայտարարության համաձայն՝ մշակվել է նաև գործնական տեղակայումը դաշտային կապի կենտրոնի տարածքում։ Բացի այդ կառավարման կազմակերպման համար ապահովվել է տեղանքում տեղակայված բազայի և շարժական ռադիոկենտրոններից տեղեկատվության միջշտաբային փոխանակման որակյալ իրականացումը։

Զորավարժությունների նախապատրաստման վերաբերյալ ավիացիոն ստորաբաժանումների հաշվետվությունները լսելուց հետո, ՄԻ-17 տրանսպորտային և մարտական ուղղաթիռներից հարձակում է իրականացվել ցամաքային թիրախների վրա՝ օգտագործելով տարբեր մարտական մանևրներ։ Զորավարժություններին ներգրավված ՀՕՊ ստորաբաժանումները կատարել են տարբեր բարձունքներում հակառակորդի պայմանական օդային հարվածները կանխելու խնդիրները։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»