Սպորտ 3 տարի առաջ - 15:22 04-07-2023

Հայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպական ամառային երրորդ խաղերում

Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 3 բրոնզե:

Խաղերի փոխչեմպիոն են հռչակվել հրաձիգներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում դառնալով ոսկե մեդալակիր և սահմանելով Եվրոպական խաղերի ռեկորդ: Բրոնզե մեդալակիրներ են դարձել կարատեիստ Անիտա Մակյանն ու մուայթայիստ Նարեկ Խաչիկյանը:

Կրակովում անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցապայքարի են դուրս եկել թեքբոլիստները: Քրիստինե Մանգասարյան-Ռաֆայել Վարդանյան երկյակը հանդես է եկել խառը զուգախաղում և հաղթահարելով խմբային փուլը՝ դուրս եկել քառորդ եզրափակիչ: Մրցումային վերջին օրը խմբային փուլի արգելքը հաղթահարել են նաև Գոռ Սարգսյանն ու Ռաֆայել Վարդանյանը՝ հանդես գալով տղամարդկանց զուգախաղում: Քառորդ եզրափակչում արդեն հայ մարզիկները զիջել են աշխարհի գործող չեմպիոններին՝ Սերբիայի ներկայացուցիչներին:

«Կարողացանք կատարել այն, ինչ մարզումների ժամանակ էինք անում: Երրորդ մրցաշարն անընդմեջ դուրս ենք գալիս քառորդ եզրափակիչ ու կարծում եմ՝ արդեն որոշ չափով մեր ուժն ապացուցել ենք աշխարհին: Հաջորդ քայլով պետք է փորձենք ավելի առաջ գնալ»,- հայտարարել է թեքբոլի թիմի առաջատար Գոռ Սարգսյանը:

Եվրոպական խաղերում իրենց ելույթներն ավելի վաղ ավարտել էին նաև աթլետները, բռնցքամարտիկները, սուսերամարտիկները, ջրացատկորդները և թաեքվոնդոյի միակ ներկայացուցիչը:

Եվրոպական ամառային երրորդ խաղերի ընթացքում ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 26 մարզաձևերում պայքարել են մեդալների 253 հավաքածուի համար: Հայաստանը ներկայացրել է 57 մարզիկ` 9 մարզաձևում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ