Ներքին 3 տարի առաջ - 13:18 01-07-2023

Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ. կարևորվել է Արցախի ինքնորոշման հրամայականը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Ուրբաթ, 30 Յունիս 2023-ին, հեռաձայնային հաղորդակցութիւն մը կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի միջեւ։ Նորին Ս. Օծութիւնը անգամ մը եւս վերահաստատեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ամբողջական զօրակցութիւնը Արացխի մեր ժողովուրդին։

Ապա, Վեհափառ Հայրապետը տեղեակ պահեց նախագահը վերջին շրջանին Յունաստանի ու Գանատայի վարչապետներուն եւ Կիպրոսի նախագահին հետ Արցախի հարցին գծով իր ունեցած խորհրդակցութիւններուն եւ յատկապէս յիշեալ անձնաւորութիւններուն մօտեցումներուն մասին։

Նախագահ Յարութիւնեան, իր կարգին, անդրադարձաւ Արցախին դիմագրաւած ներկայ մարտահրաւէրներուն։ Երկու խօսակիցներն ալ կարեւորութեամբ շեշտեցին Արցախի ինքնորոշման իրաւունքը ամուր պահելու հրամայականը»,- ասվում է հաղորդագրությում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում