Ներքին 3 տարի առաջ - 09:04 24-04-2023

Ընդունելի չէ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի կնքումը՝ ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Ցեղասպանության 108-ամյակի առթիվ հնչեցված պատգամում համազգային համախմբման կոչ արեց:

«Անորոշ է Հայաստանի ու Արցախի առջեւ բացված հորիզոնը: Ապրիլի 24-ը այսօր, առավել, քան երբեք ազգային միասնության, ամրապնդման մարտահրավեր է: Ադրբեջանը կշարունակի իր սուրը ազատորեն ճոճել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ: Արցախը տակավին շրջափակված է ու հայաթափման վտանգի առջեւ: Բարոյական աջակցությունից զատ, որեւէ պետություն չուզեց միջամտել՝ վերջ տալու այս ցեղասպանությանը:

Վտանգված են Հայաստանի սահմանները եւ նույնիսկ գերիշխանաությունը: Ադրբեջանի հողային ինքնիշխանության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլ նաեւ հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում: Արցախի անվտանգությունը ապահովելու կոչված Հայաստանի ռազմավարական գործընկերը կմնա սոսկ դիտողի կրավորական վիճակի մեջ: Հայստանը առանձին է եւ Արցախը փաստորեն լքված է, սակայն փառք ու պատիվ Արցախի ժողովրդին, որ իր իրավունքները պաշտպանելու համար կմնա ամուր»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հետզհետե իրարից հեռանում է, փոխադարձ մեղադրանքներ կան, սակայն Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկի առջեւ:

«Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի դռները բացելով կարող է վտանգվել նրա ամբողջականությունը, անվտանգությունն ու անկախությունը եւ Արցախը կարող է անհետանալ, հետեւաբար, ընդունելի չէ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի կնքումը՝ ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի, ընդունելի չէ Թուրքիայի հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների հաստատում՝ ի հեճուկս մեր պատմական իրավունքների»,- ասաց նա:

Կաթողիկոսի խոսքով՝ Հայաստանին, Արցախին եւ ազգին սպառնացող վտանգներին միայն մեկ ուժ կարող է դիմակայել՝ համազգային միավորում:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում