Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:23 30-06-2023

ՌԴ-ից հացահատիկ գուցե էլ չներկրվի

Կառավարությունն երեկ 6 ամսով արգելք սահմանեց երկրից ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ։

Oragir.News-ի հետ զրույցում «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ այս որոշման վրա ուղիղ ազդեցություն ունի կարկտահարությունը։ «Շիրակի մարզում հացահատիկի լուրջ կարկտահարություն ունենք, մտավախություն կա, որ ներկրումները ՌԴ-ից կդժվարանա։ Ես մտածում եմ, որ լուրջ մտավախություններ ունեն, որ ՌԴ-ից էլ ցորեն չենք ստանա»,- ասաց Բերբերյանը։

Բերբերյանն ասում է նաև, որ մեր երկրում հացահատիկի պաշարները բավականին մասով կրճատվել են. «Նախորդ տարիներին 100.000 տոննա միայն Արցախից էինք հացահատիկ բերում, իսկ այսօր այդ հիմնական ցանկատարածություններն անցել են Ադրբեջանի տրամադրության տակ»։

Դիտարկմանը, թե այդ ֆոնին մենք չպետք է ավելացնենք ներկրումների ծավալը, որ կարողանանք Արցախի բնակչությանն էլ ապահովել հացահատիկով՝ Բերբերյանն արձագանքեց. «Իհարկե, այդպես է, ես կարծում եմ՝ իրենք էլ գյուղատնտեսությունը ոտքի կհանեն ինչ-որ ձև»։

Բերբերյանը նշեց, որ անցած տարի գյուղացին լուրջ խնդիր ուներ հացահատիկի իրացման հետ կապված. «Անցյալ տարի մեր գյուղացին չէր իմանում՝ ցորենը որտեղ հանձներ, Կառավարությունը դա էլ պետք է մտածեր։

Մենք Շիրակի մարզում ցորենի վաճառքի հետ կապված խնդիր ունենինք»։

Գյուղատնտեսը շեշտեց, որ կապի մեջ է տարբեր ֆերմերների հետ, որոնք դժգոհություն են հայտնում այս տարվա ցորենի բերքից. «Երեկ երկու ֆերմերի հետ եմ խոսել՝ մեկը 50 հեկտար ցորեն է կորցրել, մյուսը՝ 30, և հույս էլ չունեն, որ բերք կունենքան։

Այս տարի եղանակային պայմանները շատ բարենպաստ էին հացահատիկի համար, գյուղացիները հեկտարից 5-8 տոննա բերք էին սպասում, դա ռեկորդային ցուցանիշ էր լինելու, բայց կարկտի պատճառով վնասվեց»,- եզրափակեց գյուղատնտեսը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ