copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:36 29-06-2023

Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով

Կառավարությունն այսօր 6 ամսով արգելք սահմանեց երկրից ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ։ Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է ներմուծման հաշվին։