Արտաքին 4 տարի առաջ - 21:13 21-05-2022

Պատերազմի սկզբից արգելափակվել է 22 մլն տոննա ուկրաինական հացահատիկ

Այս մասին այսօր Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստայի հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռուսաստանն արգելափակել է գրեթե բոլոր նավահանգիստները: Բոլոր, այսպես ասած, ծովային հնարավորությունները՝ արտահանելու պարենային ապրանքները, ինչպես մեր հացահատիկը, գարին, արևածաղիկը և այլն: Այսօր 22 միլիոն տոննա արգելափակված է Ռուսաստանի Դաշնության կողմից»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում «Ուկրինֆորմ»-ը:

«Ուկրաինսկայա պրավդայի» տվյալներով, մինչև փետրվարի 24-ը Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի մատակարարումները կազմում էին համաշխարհային առևտրի գրեթե 30%-ը, իսկ Ուկրաինան աշխարհում ցորեն արտահանող հինգերորդ երկիրն էր։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ