Ի՞նչ է նշանակում գործը քննես 5 տարի, նման քննիչի «հողը վաղուց թեթև» էին արել․ հուլիսի 1-ին ընդառաջ
copy image url

Ի՞նչ է նշանակում գործը քննես 5 տարի, նման քննիչի «հողը վաղուց թեթև» էին արել․ հուլիսի 1-ին ընդառաջ

Ներքին 1 տարի առաջ - 21:53 29-06-2023
Հուլիսի 1-ին նշվելու է Դատախազության աշխատողի օրը։ Նախկինում այս օրը համակարգի աշխատողները բավական մեծ շուքով էին նշում մասնագիտական տոնը, անգամ Դատախազության ու մյուս իրավապահ կառույցների միջև մրցակցություն կար, թե ով ավելի մեծ շուքով կնշի մասնագիտական տոնը։ Այդ օր պարգևատրումների ու շնորհավորանքների պակաս չէր լինում։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ պաշտոնական միջոցառումներ ունենալու են, լինելու են նաև երկկողմ հանդիպումներ։

Փաստաբան, նախկինում 17 տարի դատախազությունում աշխատած Ալեքսանդր Սիրունյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով մասնագիտական տոնին, հարցրեց՝ իսկ ինչն են ուզում իրենք նշել։

«5 տարվա մեջ քանի՞ գործ են ուղարկել դատարան՝ 0, քանի՞ մարդ է դատվել՝ 0, ի՞նչն են ուզում նշել։ Հավաքվելու են, իրար պաչեն, կոչում տան, բայց 5 տարի և 2 ամիս անցել է հեղափոխույունից, քանի՞ մարդ է դատվել։ Ասում էին՝ սպասեք՝ դատախազը փոխվի։ Փոխվեց։ Դրանից էլ անցել է 10 ամիս։ Նախկինում, երբ ես դատախազ էի աշխատում, ամենածանր գործերը 8 ամսում գնում էին դատարան։ Ծանր գործերը տնտեսական գործերն էին, փողերի լվացում, բանկային մախինացիաներ։ Դրա համար դրանք տևում էին 8-9 ամիս։ Դա առավելագույնն էր։ Ի՞նչ է նշանակում գործը քննես 5 տարի։ Նման քննիչի վաղուց «հողը թեթև» էին արել։ էդ քննիչը առաջին տարվա մեջ գործից ազատված կլիներ»։

Հարցին՝ քաղաքական կամքի՞, թե՞ գիտելիքի, հմտության պակաս կա, Սիրունյանը պատասխանեց՝ իսկ ինչ անենք․ տեխնիկո՞ւմ բացենք, գիտելի՞ք զարգացնենք։

«Մեր ժամանակ երբ քննիչը գալիս ու գլխավոր դատախազին ասում էր, որ իրեն ևս 2 ամիս է հարկավոր, դատախազն ասում էր՝ տղա՛ ջան, ոնց որ ձգում էս, լավ չես աշխատում, երբ քննիչը մի անգամ էլ գալիս ու ասում՝ ինձ ևս 2 ամիս է հարկավոր, դա դառնում էր համախշարհային պատմություն, եթե քննիչը մի հատ էլ համարձակվեր գալ 8-րդ ամիսն ուզեր, էդ քննիչի «հողը թեթև» կանեին՝ իր պետով հանդերձ, որովհետև 10 ամիս հետո գործը պետք է մտներ դատարան։ Եթե չեն ուզում անեն, թող փակեն այդ կառույցը, 2 մլն աշխատավարձ են ստանում ու ասում են դեռ՝ քննում են։ Կա՛մ անխելք են, կա՛մ մեզ են գժի տեղ դրել։ Ի՞նչ է նշանակում նոր գլխավոր դատախազն ասում է Մարտի 1-ի գործը կարդում եմ, կարող է վերաբացեմ։ Չվերաբացողի ի՞նչն եմ հետո հայհոյելու։ Ո՞նց եք վերաբացելու մի գործ, որի վաղեմության բոլոր ժամկետներն անցել է, ի՞նչն ես վերաբացում, ո՞ւմ ես խաբում, ի՞նձ։ Ոչ մեկը չի հարցնում՝ ընկեր Վարդապետյան ջան, քո կուլտուրական կեցվածքը մենք ընդունում ենք, հլա ասա, ո՞նց ես վերաբացում 20 տարվա վաղեմության գործը։ Մի հատ բացի տեսնենք էլի։ Ընդ որում՝ իր ասածից հետո անցել է 2 ամիս, բացեցի՞ր, թե՞ հլը չէ»։

Սիրունյանը հիշեցրեց նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին, ով դեռ խորհրդային տարիներին մերժել էր Պարույր Հայրիկյանին կալանավորելու պահանջը։

«Հենրիկ Խաչատրյանը համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական էր ու պրոֆեսիոնալ դատախազ։ 1997 թ-ին նա դարձավ Գլխավոր դատախազ, իսկ 1998-ին նրա սպանեցին։ 1988 թ-ին Հենրիկ Խաչատրյանը Էրեբունու դատախազն էր։ Դեռ սովետական կարգերն էին։ Խաչատրյանին կանչում են համապատասխան վայր ու ասում են, որ պետք է կալանավորի Պարույր Հայրիկյանին։ Այն ժամանակ ցույցերը նոր էին սկսվում, ու պետությունն էլ փորձում էր ամեն ինչի դեմն առնել։ Խաչատրյանին ասում են, որ Հայրիկյանին պետք է կալանավորի, այն ժամանակ դատախազն էր կալանավորում, ոչ թե դատարանը։ Հերիկ Խաչատրյանն ասում է՝ չեմ կալանավորի։ Նրան սպառնացել էին, թե Մոսկվայի պահանջն է։ Խաչատրյանն ասել էր՝ Մոսկվան իր վերադաս դատախազներն ունի, ուզում են՝ թող կալանավորեն։ Նա այդպես էլ այդ պահանջը չկատարեց, ու իրեն ոչինչ դրա համար չեղավ։ Ոչ միայն ոչինչ չեղավ, այլև Խորհրդային Միության փլուզումից հետո նա դարձավ Գլխավոր դատախազի տեղակալ։ Դատախազն ու քննիչը պետք է էդպիսին լիներ։ Մենք այսպիսի դատախազներ այլևս չունենք, դադարեցինք ունենալ Աղվան Հավսեփյանի ժամանակներից։ Իսկ հիմա Դատախազությունում անկապ վիճակ է»։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը