Ներքին 3 տարի առաջ - 21:15 29-06-2023

Արցախցի երիտասարդներն ընդունվել են, բայց անհայտ է` ոնց են գալու

Արցախի Հանրապետությունում ավարտվել է դիմորդների` մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը:

Արցախի ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը Oragir․News-ի հետ զրույցում ասաց, որ ամեն բան ընթացել է իր բնականոն հունով, հասարակ կերպով, ինչպես միշտ։

Արցախի ԳԹԿ տնօրենը նշեց, որ քննությունների ժամանակ ինչ-որ խնդիրներ չեն եղել, սակայն խնդիրներ կարող են առաջանալ այն ժամանակ, երբ ուսանողները արդեն տեղյակ լինեն, թե երևանյան որ ԲՈՒՀ են ընդունվել և ինչպես պետք է տեղափոխվեն։

Նշենք, որ ԳԹԿ-ի պատասխանատուները շրջանավարտների հետ խորհրդակցություններ են անցկացրել, պարզաբանել ընդունելության կարգի փոփոխությունները, նրանց տրամադրել դիմորդների քայլերի տեխնիկական ուղեցույցը: Հայտագրումը եղել է առցանց։

Յուրի Քարամյանը նշեց, որ դիմորդների հոսքը անցյալ տարիների հետ համեմատաբար նույնն է, նույն տոկոսային հարաբերություններն են։ Արցախից Երևանյան բուհեր ընդունվող ուսանողների թիվը չի փոփոխվել։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա