Ներքին 3 տարի առաջ - 20:45 29-06-2023

Փոքր բիզնեսը շատ մեծ հարված է ստանալու

Հուլիսի 1-ից միկրոբիզնեսի դաշտում աշխատող գործատուները 5000 դրամի փոխարեն արդեն 20% եկամտահարկ կվճարեն յուրաքանչյուր աշխատակցի համար։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Ձեռնարկատիրության շրջանում նախկինում հնարավորություն կար աշխատողներ գրանցել այդ բիզնեսի տակ և առհասարակ հարկ չվճարել։ Սա չարաշահումների տեղիք էր տալիս, դա երբեմն փողերի լվացման համար էր օգտագործվում և հնարավորություն էր լինում աշխատողի անունով միլիոնավոր դրամներ աշխատավարձ դուրս գրել»։

Տնտեսագետը նշեց, որ միկրոձեռնարկատիրության շրջանակներում կարող են գործել այն տնտեսվարող սյուբեկտները, որոնց շրջանառությունը չի գերազանցում 24մլն դրամը։

Ըստ Պարսյանի՝ այստեղ խնդիրն այն է, որ ի սկզբանե սրա նպատակը եղել է փոքր, ընտանեկան բիզնեսի զարգացումը, բայց քանի որ Կառավարությունը չի կարողացել վերահսկել այդ գործընթացը, ստացվել է այնպես, որ միջին և խոշոր բազմաթիվ ձեռնարկատերեր իրենց բիզնեսին կից ստեղծել են այսպիսի միկրոձեռնարկություն և իրենց շրջանառության մի մասը իրականացրել են այս սուբյեկտների միջոցով և բավականին հարկեր են թաքցրել։

«Այս որոշմամբ՝ Կառավարությունը արձանագրել է, որ չի կարողանում վերահսկել այդ գործընթացը և որոշում է կայացրել առհասարակ վերացնել այդ արտոնությունը։ Հունիսի մեկից արդեն ինչպես մյուս բիզնեսներոը, այնպես էլ իրենք, իրենց աշխատողի համար 20 տոկոս եկամտային հարկ պետք է վճարեն»,- ասաց տնտեսագետը։

Տնտեսագետը նկատեց, որ շատ բիզնեսմեններ այս որոշման պատճառով տուժելու են. «Այն բարեխիղճ բիզնեսմեննեը տուժելու են, այս փոփոխության արդյունքում լրացուցիչ հարկ են վճարելու, իրենց աշխատողների աշխատավարձը ավելի քիչ են տալու, կամ միկրոբիզնեսը իր գրպանից լրացուցիչ գումար պետք է դնի, որ աշխատավարձը չփոխվի»։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը