Ներքին 1 տարի առաջ - 15:40 11-07-2025

Թուրքիան ներխուժում է ՀՀ, բայց ՌԴ-ն ու Արևմուտքը դեռ Փաշինյանի հետույքն են գուրգուրում․ Զոհրաբյան

Երեկ՝ հուլիսի 10-ին, Աբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքը ՀՀ ԱԳՆ-ն գնահատել էր որպես հաջողված, և այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ։

Թեմայի շուրջ Oragir.News-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ սա «Հայաստանի ինքնիշխանությանը հերթական հարվածն էր»։

«Փաստորեն՝ որոշում է կայացվել, որ այսպես կոչված՝ «միջանցքի» վերահսկողությունը վերապատվիրակվում է նախապես ամերիկյան որևէ կազմակերպությանը, հետո, ամենայն հավանականությամբ, Թուրքիային։ Արդեն տարիներ առաջ այդ մասին տարբեր անձինք խոսել էին, որ կարող է նույնիսկ որևէ անվտանգության ծառայություն՝ Դիսնեյլենդի պահնորդական խմբակը, թե Մակդոնալդսի, իրականացնի վերահսկողությունը։ Այսօր տեսնում ենք դրա կենսագործումը։ Այսինքն՝ Սյունիքի մի հսկայական հատվածի վրա Հայաստանն այլևս ինքնիշխան վերահսկողություն չի ունենա»,– ասաց նա։

Զոհրաբյանը նաև ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու իշխանության այլ ներկայացուցիչների հայտարարությունները, թե նման բան երբեք չի կարող լինել, «կեղծիք ու մոլորություն էին»։ Նախկին պատգամավորի պնդմամբ՝ որոշ ժամանակ անց այդ վերահսկողությունը կարող է հանձվել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի, օրինակ՝ Թուրքիային.

«Սա է սցենարը. այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Սա է Թուրքիայի ներխուժումը Հայաստան՝ առանց զենքի, առանց զորքի»,– նշեց նա։

Անդրադառնալով նաև վերջին ձերբակալություններին ու ներքաղաքական լարվածությանը՝ Զոհրաբյանն ընդգծեց՝ Փաշինյանն արդեն նախընտրական փուլում է․

«Վստահ եմ՝ դրանք լինելու են հերթական ընտրությունները։ Իր վարկանիշի զրոյական վիճակը հուշում է, որ նա գնում է դեպի նոր ընտրություններ, ուստի նրա նպատակը քաղաքական բոլոր ընդդիմադիր օջախների չեզոքացումն է։ Նախարարներից մեկը մի ամիս առաջ հայտարարել էր Դաշնակցությունը փակելու մասին, իսկ հիմա երեխաների սկաուտական խաղալիքներն են առգրավում որպես ահաբեկչության գործիք։ Այսքան բեսպրեդել եթե նախկինում լիներ, մենք կտեսնեինք, թե ինչպես էին ԵՄ ու ԱՄՆ դեսպանները, միջազգային կառույցների ներկայացուցիչները պատռում իրենց հետույքները, իսկ հիմա՝ քար լռություն է, որովհետև կա կոնսենսուս»։

Զոհրաբյանի խոսքով՝ և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն, և՛ Ռուսաստանը միասին պահում են Փաշինյանին․

«Թող Ռուսաստանն էլ իրեն էշի տեղ չդնի։ Մեզ չեն կարող կուտ տալ, կերակրել սոլովյովների կամ մարգարիտասիմոնյանների հակափաշինյանական վնգստոցներով։ Բոլորը՝ Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը և Ռուսաստանը, շարունակում են պահել ու գուրգուրել Նիկոլ Փաշինյանի հետույքը»։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը