Ներքին 3 տարի առաջ - 18:25 29-06-2023

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքին՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը քննարկվել են մշակութային ժառանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, Լուվրում նախապատրաստվող ուրարտական ցուցահանդեսի, առաջիկայում Ֆրանսիայում կայանալիք Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրությունների, ինչպես նաև համատեղ կինոարտադրության և օպերային թատրոնի հյուրախաղերի վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Շարլ Ազնավուրի 100-ամյակի միջոցառումների կազմակերպման թեմային:

Կողմերը քննարկել են երկու երկրների արվեստի գործիչների միջև փոխանակման ակտիվացմանը միտված մի շարք հարցեր՝ դրանցում հատկապես ընդգրկելով երիտասարդներին։

Աշնանը նախատեսվում է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքի այցը Հայաստան։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի