Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:41 29-06-2023

Սա իրավական գործընթաց է, ոչ թե պարզապես ստորագրահավաք․ Չալաբյան

Երևանում «Հայաքվե» նախաձեռնության շրջանակում մեկնարկել է ստորագրահավաքը։

«Մենք իսկապես բախվեցինք խուլ դիմադրության՝ քաղաքապետարանում իշխանությունը յուրացրած որոշակի խմբի կողմից։ Օրենքի համաձայն, եթե քաղաքապետարանում չկա ընտրված քաղաքապետ, 2 ամսվա ընթացքում պետք է նոր ընտրություններ անցկացվեն։ Էդ 2 ամիսը վաղուց անցել է, մեր քաղաքապետարանումնստած են ինչ-որ անհասկանալի մարդիկ, որոնք լիազորություն չունեն քաղաքը կառավարելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա ավելացրել է, որ ստորագրահավաքին խանգարելու համար նրանք երկուշաբթի հանցագործության մասին հայտարարություն են տվել։ «Ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն Երևանի քաղաքապետարանին։ Նրանց սահմանադրական պարտավորությունն է տարածք տրամադրելը։ Հասկանալով, որ անգամ դատախազը իրենց չի փրկի, քաղաքապետարանում որոշել են չսրել իրավիճակը և ենթարկվել օրենքին։ Սակայն, հաշվի առնելով այն, որ ամբողջ գործընթացին հատկացվել է 60 օր, ստիպված ենք արձանագրել, որ 3 օր մեզանից խլել են, քանի որ գործընթացը պետք է սկսվեր ավելի վաղ։ Կարծում եմ, որ արդյունավետ աշխատելով կկարողանանք լրացնել գողացված օրերը։ Միևնույն ժամանակ, ներկայացվել է դիմում ԿԸՀ՝ ևս 3 օրով գործընթացը երկարացնելու համար»,- նշեց Չալաբյանը։

Նրա խոսքով՝ մի քանի համայնքներ՝ Սպիտակ, Սիսիան, Դիլիջան, Ամասիա, հրաժարվել են տարածք հատկացնել։

«Մենք հաղորդում ենք տվել հանցագործության մասին նաև այս մասով, կաշխատենք նույնպես կարգի հավիրել»,- ասաց նա՝ հավելելով, որ դատախազությունը դեռ ժամանակ ունի պատասխանելու համար, հետամուտ են լինելու, որպեսզի քրեական գործ հարուցվի։

Մարզերում ստորագրահավաքը կմեկնարկի հունիսի 30-ից։ Երևանի Արաբկիրի վարչական շրջանում էլ կսկսվի վաղվանից, քանի որ, ըստ Չալաբյանի, այստեղ նույնպես խոչընդոտներ էին ստեղծվել, որոնք հարթվել են։

Չալաբյանը հայտարարեց, որ քաղաքացու գրանցման հասցեն, բնակության վայրը էական չեն, ցանկացած բնակիչ կարող է մտնել ցանկացած կետ, որտեղ ստորագրահավաք է ընթանում ու միանալ «Հայաքվե»-ի ստորագրահավաքին։

«Յուրաքանչյուր ստորագրող ստանում է մասնակցության գրավոր հաստատում, որտեղ նշվում է նրա անունն ու կա կնիք։ Սա իրավական գործընթաց է, ոչ թե պարզապես ստորագրահավաք, որը, որպես կանոն, բարոյահոգեբանական նշանակություն ունի։ Ստորագրահավաքը տեղի է ունենում վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում, այլ ոչ թե մի ինչ-որ տեղ փողոցում։ Այն անցկացնում են հատուկ պատրաստված մարդիկ։ Այլ ստորագրահավաքները իրավական նշանակություն չունեն, սա իր տեսակի մեջ միակ իրավական գործընթացն է»,- ասաց Չալաբյանը։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:19 Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը Թուրքիայում են. ի՞նչ նպատակով են նրանք մեկնել Ստամբուլ
20:42 Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, մենք կպահպանենք «անվտանգության գոտին» Լիբանանի հարավում
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար

Ձեզ գուցե հետաքրքրի