Ներքին 3 տարի առաջ - 19:27 28-06-2023

Թե ում են ձեռնտու «հակավաշինգտոնյան» մտքերը, ինքներդ կռահեք․ Կարեն Հեքիմյան

«Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ո՞ւմ է սա ձեռնտու:

Եկեք վերականգնենք իրադարձությունների քրոնիկոնը:

1. ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում հայ-ադրբեջանական բանակցություններ:

2. Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացում Արցախի տարածքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվում են 4 զինծառայող:

3. Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորամիավորումը որևէ կերպ չի միջամտում և չի արձագանքում Ադրբեջանի կողմից իրականացված զինված սադրանքին:

4. Արցախի ղեկավարությունը դիմում է Վաշինգտոնում գտնվող Հայաստանի պատվիրակությանը բանակցություններն անհապաղ դադարեցնելու կոչով:

5. Արցախի ղեկավարության ընդունված հայտարարությունում ասվում է, որ «այս նոր միջադեպը նախորդ դեպքերին համանման նույնպես արձանագրվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտոուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական բանակցությունները»:

Մեծ հաշվով, կարևորը 5-րդ կետն է: Այս ամբողջ պատմությունը բացառապես 5-րդ՝ «հակավաշինգտոնյան» կետը կյանքի կոչելու համար է: Որպեսզի հրապարակվի 5-րդ կետում արծարծված միտքը, այսօր 4 զոհ տվեցինք:

Իսկ, թե ում են ձեռնտու «հակավաշինգտոնյան» մտքերը, ինքներդ կռահեք»:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա