Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:25 27-06-2023

«Անտոռմուզ» ձևակերպումներին չի կարելի պատասխանել․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը ««Անտոռմուզ» ձևակերպումներին չի կարելի պատասխանել» վերտառությամբ հոդվածով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա մասնավորապես գրել է․

«Ինչո՞ւ պետք չէ պատասխանել Նիկոլին, և ինչո՞ւ են հնարավոր դառնում նրա «անտոռմուզ» ելույթները։

Այս հարցերն ունեն առավելագույն հստակության պատասխանների կարիք։

Հարց 1. Ինչո՞ւ պետք չէ պատասխանել Նիկոլին

Որովհետև Նիկոլի խոսքը, հերքող պատասխանները և մեր հեռանկարը տարբեր իրականություններում են։ Մինչև 2018 թ. երեք նախագահների օրոք եղել է «Արցախը Հայաստան է և վերջ» իրականությունը, որի մասին ուղղակի չէին գոռում, Շուշիում քեֆեր ու պարեր չէին բռնում։ Եղել են «դժվար բանակցություններ են և վերջ», «Ադրբեջանի հետ բալանսը պահում ենք և վերջ», «Լուրջ ռիսկեր կան և վերջ» շեշտադրումներ, որոնք ամբողջականացնում էին իրականությունը։

2018-2020 ժամանակահատվածը աղետի նախապատրաստման կոպտագույն սխալների փուլն էր։

2020-ից առ այսօր «Ամեն ինչ տապալված է և վերջ» իրականությունն է՝ հավելյալ շեշտադրումներով. «Կարող ենք պետականություն կորցնել և վերջ» «Արցախը մոռացեք և վերջ»։

Վերջապես, կա երրորդ իրականությունը, և դա այն է, ինչի շուրջ այսօր պետք է ձևավորվի ազգային-առաջադիմական միտքը. «Տեր ենք կանգնում մեր երկրին և վերջ», «Հայկական Արցախ հնարավոր է, և վերջ», «Հարևանների հետ գնում ենք բարդ բանակցությունների և վերջ»։

Նախկին նախագահների համակարգերից պատասխանները Նիկոլին տարբեր իրականությունների մասին են՝ իրար հետ բացարձակ չհատվող, եթե նույնիսկ կոնկրետ հարցի կոնկրետ պատասխան է հնչում։

Նիկոլի ինֆորմացիայի և ոգենչման աղբյուրը իր իսկ թերթի 20-ամյա վաղեմության հոդվածների ռետրոսպեկտիվ ընթերցանությունն է։ Եվ եթե Քոչարյանը՝ Ջ. Բուշի ձեռը բռնած, Քի Վեսթի ամբողջական պայմանագիրը դնի նրա առաջ, միևնույն է, նա կարդալու է իր իսկ հոդվածը՝ «... որ Մեղրին տալիս էին»։

Ու՞մ մասին են նրա ասածները

Ոչ միայն քաղաքականապես, այլև՝ զուտ մարդկայնորե´ն է սխալ Նիկոլի «անտոռմուզ» ասածներին պատասխանելը։ Իրականում շատ դժվար է ասել, թե ում են ուղղված, նույնիսկ եթե նա կոնկրետ անուններ է տալիս։ Նիկոլի ասածները, ըստ էության, վերաբերում են ՔՊ-ից դուրս բոլորին։ Նա մոտավորապես ասում է. «Այն, ինչը դուք գիտեք, տեսել եք անձամբ, լսել եք, մասնակիցն եք եղել, ձեր կյանքն է եղել, սխալ է, սուտ է, չի եղել։ Ես հիմա նոր պատմություն եմ հորինում, ձեզ նոր պատմություն եմ պարտադրում։ Կներեք, բայց ես այլ ելք չունեմ»։

Իսկ ինչո՞ւ է նա կարողանում այդքան անկաշկանդ դա անել, ինչ ուզել՝ ասել, թքած ունենալով, որ ծայրահեղ վնասում է պետությանը, կխոսենք հաջորդիվ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ