Ներքին 3 տարի առաջ - 23:50 25-06-2023

Կանզասի պատվիրակությունն այցելել է ՊՆ հոսպիտալ

Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱՄՆ Կանզաս նահանգի ներկայացուցիչները՝ ադյուտանտ գեներալ, գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորությամբ, այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հոսպիտալում նրանց ընդունեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը:

Պատվիրակությունը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հոսպիտալի հնարավորություններին, ինչպես նաև ծառայության կազմում գործող շարժական դաշտային հոսպիտալի կարողություններին ու դրա միջազգային գնահատման նախապատրաստական աշխատանքներին։

Այցի ընթացքում ամփոփվեցին ռազմական բժշկության ոլորտում համագործակցության ձեռքբերումները, ընդգծվեցին գործընկերության հետագա ընդլայնման կարևորությունը և փոխգործակցության համար առավել հետաքրքրություն ներկայացնող ռազմական բժշկության ուղղությունները։

Հոսպիտալում բուժում ստացող զինծառայողների համար ելույթ ունեցավ ԱՄՆ ազգային գվարդիայի նվագախումբը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա