Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար
copy image url

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար

Ներքին 1 տարի առաջ - 15:47 24-06-2023
Հունիսի 24-ին՝ ժամը 13։36-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և հայտնվել առվակի մեջ․ տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քուչակ-Հարթավան ավտոճանապարհի առաջին կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Ո. ծնված 1993 թ.) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և ընկել մոտակա առվակի մեջ. տուժածներ չկան։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Ամենից շատ դիտված