Ներքին 3 տարի առաջ - 18:52 23-06-2023

ՀՀ վարչապետը կրկին աղճատում է 2022թ. աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ադրադառնալով նախօրեին ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն մտքին, որ «2022թ.-ի տվյալներով, գնաճի էֆեկտը հանած, 6.3%-ով աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է», արձագանքում է.

«2022թ.-ին անվանական աշխատավարձի աճի տեմպն արագացել է, սակայն բարձր գնաճի պայմաններում իրական աշխատավարձի աճը բավական ցածր է եղել, իսկ պետական հատվածում՝ նվազող։ Միջին ամսական անվանական աշխատավարձը ընդհանուր տնտեսությունում 2022թ.-ին նախորդ տարվա համեմատ աճել է 15.5%-ով՝ կազմելով 235,576 դրամ։ Մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 19%-ով՝ կազմելով 256,733 դրամ։ Սակայն պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է բավական ցածր՝ 4.3% տեմպով և կազմել 186,940 դրամ։

Իրավիճակն առավել մտահոգիչ պատկեր է ստանում, երբ ցուցանիշները դիտարկվում են ոչ թե անվանական, այլ իրական միջին ամսական աշխատավարձի և Հայաստանում 2022թ.-ին գրանցված միջին գնաճի համատեքստում։ 2022թ.-ին աշխատավարձերի աճին զուգահեռ գրանցվել է բավական բարձր՝ 8.6% գնաճ։ Այդ պայմաններում ընդհանուր տնտեսությունում իրական միջին աշխատավարձի աճը կազմել է 6.4%, մասնավոր հատվածում՝ 9.6%, իսկ պետական հատվածում իրական միջին աշխատավարձը նվազել է 4%-ով: Ամփոփելով վերոգրյալը, Փաշինյանի նշած` «գնաճի էֆեկտը հանած», Հայաստանի ընդհանուր տնտեսությունում, այո', իրական միջին աշխատավարձն աճել է, սակայն դա չի վերաբերում պետական հատվածի աշխատավարձին: Պետական հատվածում միջին իրական աշխատավարձը նվազել է 4%-ով:

Այսինքն՝ 2022թ.-ին, Հայաստանի վարձու աշխատողների զգալի մասի՝ շուրջ 30%-ի մոտ արձանագրվել է կենսամակարդակի էական նվազում, որոնց թվում են ուսուցիչները, պետական հաստատությունների բուժ. աշխատակիցները և այլ վարձու աշխատողները։
Հետևաբար, Փաշինյանի կողմից ս.թ. հունիսի 22-ի կառավարության նիստի ընթացքում արված այն հայտարարությունը, թե Հայաստանում աշխատավարձը գնաճից ավելի շատ է աճել, սին է, քանի որ չի վերաբերում պետական հատվածի աշխատողների աշխատավարձին և պարունակում է մանիպուլյատիվ տարրեր»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա