Ներքին Հարցում Տեսանյութ 3 տարի առաջ - 23:24 22-06-2023

Ռուսաստանի դեսպանի արձանը ոչ ոք չի ճանաչում. հարցում

Ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը ծնվել է 1795թ. հունվարի 15-ին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական և իրավաբանական ֆակուլտետները: 1819թ. փետրվարին այցելել է Էջմիածնի վանք, ծանոթացել հայկական պատմական հուշարձաններին: 1822թ. Թիֆլիսում եղել է Կովկասի ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական մասի քարտուղար: Գեներալ Պասկևիչի բանակում մասնակցել է Երևանի, Սարդարապատի, Նախիջևանի ազատագրմանը: 1827թ. Երևանի բերդի առումից հետո պարգևատրվել է «Երևանի գրավման համար» մեդալով: Նույն թվականի դեկտեմբերին սարդարի պալատի դահլիճում հեղինակի ներկայությամբ ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվել է «Խելքից պատուհաս» կատակերգությունը:

Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու սկզբնամասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց, տեղադրվել է 1974 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Oragir.News-ը հուշարձանի տարածքում հարցրեց քաղաքացիներին՝ գիտե՞ն, թե ում արձանն է, և ի՞նչ գիտեն Գրիբոյեդովի մասին։

Անցորդներից շատերը չպատասխանեցին հարցին, քանի որ չգիտեին, թե ում հուշարձանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել